Մոսկվայի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսով վարակված հիվանդ է մահացել

Տարեց կինը, որը վարակվել էր կորոնավիրուսի նոր տեսակով, մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Այս մասին  հինգշաբթի օրը հաղորդել են մայրաքաղաքում կորոնավիրուսային իրավիճակը վերահսկելու և դիտարկման համար նախատեսված գործողությունների շտաբից: Ինչպես շտաբից ընդգծում են, հիվանդն ունեցել է մի շարք խրոնիկ հիվանդություններ:

«79-ամյա հիվանդը հոսպիտալացվել է մարտի 13-ին, բայց մարտի 14-ին, հարազատների ցանկությամբ, բուժման համար տեղափոխվել է մասնավոր բժշկական կազմակերպություն: Կորոնավիրուսի վարակը հասղտատվելուց հետո նա անմիջապես տեղափոխվել է թիվ 2 ինֆեկցիոն հիվանդանոց <…> Ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած տարեց հիվանդն ունեցել է մի շարք խրոնիկ հիվանդություններ», – նշել են շտաբից: