Զրահատանկային ուժերի մարզումներ Արցախի ՊԲ-ում

2020 թ. բանակային ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ-ում անց են կացվում անձնակազմի մարտունակության մակարդակի բարձրացմանն ուղղված տարաբնույթ մարզումներ ու պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Այդ պարապմունքների շրջանակում ՊԲ-ի զորավարժարաններում մարտի 18-ից մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները:

Մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին: