Թուրքերը Նուբար Աֆեյանի ընկերության կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մեջ «թուրքական տարր» են փնտրում

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել է ԱՄՆ-ում գործող Moderna Therapeutics ընկերության՝ կորոնավիրուսի դեմ մշակած պատվաստանյութի փորձարկումների մեկնարկը:

Ընկերության հիմնադիրը ամերիկահայ ինժեներ Նուբար Աֆեյանն է:

Թուրքական «Sozcu» կայքը հոդված է հրապարակել փորձարկումների մասին՝ գրելով, որ հայ գործարարի նախնիները բնակվել են Օսմանյան կայսրության տարածքում: Հոդվածը ներկայացվել է «Աշխարհը կորոնավիրուսից փրկած պատվաստանյութի թուրքական տարրը» խորագրով:

«Նուբար Աֆեյանի ընտանիքը 1915 թվականի իրադարձություններից հետո տեղափոխվել է Բեյրութ»,- գրել է թուրքական պարբերականը: