«Վերելք»․ Համաճարակը ժողովրդի որակը ստուգող թեստ է (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը ներկայացնում է օրինակներ, թե ինչպես են կազմակերպված ժողովուրդները հաղթահարում ճգնաժամերը, ապա անդրադարձ է կատարում մեր ժողովրդի պահվածքին։

Այնուհետև քննվում են վերջին շաբաթվա քաղաքական իրադարձությունները, մասնավորապես՝ Ազգային ժողովի հանդեպ մարդկանց վերաբերմունքը, Հրայր Թովմասյանին վերագրվող կեղծ հարցազրույցի արձագանքները, դատական համակարգն արհամարհող նախարար Թորոսյանի պահվածքը։
Այնուհետև տեղի ունեցած իրադարձություններից արվում են եզրակացություններ, որոնց հետևելու դեպքում այս ճգնաժամը հաղթահարելուց հետո կունենանք դրականորեն տարբերվող իրականություն և ժողովուրդ։

Մանրամասները՝ տեսանյութում