Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ Արցախի Հանրապետությունում դեռևս նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակման դեպք չի գրանցվել։ ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։

ԱՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, Արցախի 13 քաղաքացիներից վերցվել էր փորձանմուշ, որոնք ուղարկվել էին լաբորատոր փորձաքննության:

13 փորձանմուշների արդյունքում էլ պատասխանը եղել է բացասական: (12-ի մասին տեղեկացվել է երեկ, 1-ի պատասխանը ստացվել է այսօր):