Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե 200 000 է, կա 7 500-ից ավելի զոհ

Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր քանակը մոտենում է 200 000-ի, գրում է standard.co.uk-ը՝ մանրամասնելով, որ պետությունները մեկը մյուսի հետևից փակում են սահմանները, մուտքի արգելքներ և տեղաշարժի սահմանափակումներ սահմանում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը:

Աղբյուրի տեղեկացմամբ, ներկայում ախտահարվածների ընդհանուր քանակը 197 000 է, զոհերի թիվը հասել է 7 529-ի: Ընդհանուր առմամբ, առողջացել է  81 000 մարդ:

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 159 երկրում, աշխարհի բոլոր մայրցամաքներում: Իրավիճակն առավել ծանր է Իտալիայում, Իրանում, Հարավային Կորեայում: