Վրաստանում կարանտինի ռեժիմը խախտելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեն արդեն պատրաստել է կարանտինի և ինքնամեկուսացման կարգի խախտման հետ կապված օրենսդրական փաթեթ:

Փոփոխություններից մեկը մտցվում է վարչական իրավախախտումների օրենսգիրք, որի համաձայն, կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձի համար կսահմանվի 3 000 լարի (1000 դոլար) տուգանք, իսկ իրավաբանական անձի համար՝ 15 000 լարի (5 հազար դոլար) տուգանք:

Բացի դրանից, օրինագծով հստակեցվում է, որ հաշվի առնված կարգը խախտելու դեպքում, վարչական արձանագրություն կազմող անձը իրավասու է օրինախախտ ֆիզիկական անձին տեղափոխել կարանտինային տարածք: