Արցախում նախընտրական քարոզչության ընթացքում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնողների կողմից խախտումներ չեն արձանագրվել

ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից փետրվարի 26-ից մարտի 16-ն իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը:

ԱՀ ՀԾՏՄԿՊՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված եզրակացության համաձայն՝ նշված ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից հեռարձակած հեռուստառադիոհաղորդումներում ԱՀ ընտրական օրենսգրքին անհամապատասխանության խախտումներ չեն արձանագրվել: