Աշխարհը փոխվում է…

Այսօր բոլորը տարված են hամաճարակի խնդիրներով: Հասկանալի է` մենք փորձում ենք սովորել ապրել արտակարգ ռեժիմի պայմաններում, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ վաղ թե ուշ այս իրավիճակն ավարտվելու է, չնայած համաճարակն առայժմ չի հասել համաշխարհային տարածման գագաթին, սակայն հասկանալի է, որ վերջում ողջ աշխարհը միանշանակ փոխվելու է։

Սկսած ֆինանսական, առևտրային, բանկային, տնտեսական, քաղաքական ձևավորված միջազգային հարաբերություններից, վերջացրած` գլոբալիստական հայեցողության վերարժևորումից։

Չմոռանանք, որ կորոնավիրուսի պանդեմիան փաստացի պայթեցրեց տասնյակ տարիներով ձևավորված համաշխարհային տնտեսական կարգավորումները, մեխանիզմները, և մենք այսօր ականատես ենք, թե ինչպես է ձևավորվում նոր աշխարհի նոր «խաղի» կանոնները։

Համոզված եմ, որ աշխարհը երկար ժամանակ էլ չի լինի այդքան բաց և հասանելի, համոզված եմ, որ պետություններում դիվերսիֆիկացվելու են արտադրական հզորությունները, դեպի տեղական արտադրությունների կտրուկ խրախուսում, սակայն այնուամենայնիվ ազատվելու են բազմաթիվ տնտեսական «տարածքներ» համաշխարհային տնտեսության մեջ։

Այստեղ շատ կարևոր է հասկանալ մի պարզ իրողություն․ այն պետությունը, որն այս պահին մաքսիմալ կթեթևացնի փոքր և միջին բիզնեսի հարկային և ֆինանսական բեռը, նա փաստացի կպահպանի ապագա համաշխարային տնտեսական վերաբաշխումներում մասնակցելու` իր պոտենցիալը (ԱՄՆ, Եվրոպական պետությունները արդեն բավական ագրեսիվ սկսել են իրենց փոքր և միջին բիզնեսի լայնածավալ աջակցության ծրագրերը) ։

Կարծում եմ, որ այս կոնտեքստում որոշումների պատուհանը կամաց-կամաց փակվում է, և մեր իշխանություններն ունեն շատ քիչ ժամանակ, որ ընդունեն ապագային միտված տնտեսական գրագետ որոշումներ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Աշխարհը փոխվում է…Այսօր բոլորը տարված են hամաճարակի խնդիրներով: Հասկանալի է` մենք փորձում ենք սովորել ապրել արտակարգ…

Опубликовано Arman Abovyan Среда, 18 марта 2020 г.