«Աստղիկ» բկ-ն հայտարարություն է տարածել

Աստղիկ բուժկենտրոնում մարտի 18-ից խստացվում են այցելությունները, մասնավորապես՝ բոլոր այն պացիենտները, ովքեր բժշկի ցուցումով կունենան խնամակալի կարիք, կստանան անվանական անցաթուղթ, խնամակալները կանցնեն համապատասխան ստուգում և հակավիրուսային մշակում, կկարողանան խնամել իրենց հարազատին մինչ նրա բուժման ավարտը՝ այդ ընթացքում չլքելով կենտրոնի տարածքը։ Այս մասին նշվում է Աստղիկ բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում

«Հարգելի բուժառուներ,

Աստղիկ բկ-ն խիստ կարևորում է ձեր և ձեր հարազատների անվտանգությունը, ուստի մարտի 18 ից էլ ավելի են խստացվելու բուժկենտրոն այցելությունները, մասնավորապես՝

բոլոր այն պացիենտները, ովքեր բժշկի ցուցումով կունենան խնամակալի կարիք

✅ կստանան անվանական անցաթուղթ,

✅ կանցնեն համապատասխան ստուգում և հակավիրուսային մշակում,

✅կկարողանան խնամել իրենց հարազատին մինչ նրա բուժման ավարտը՝ այդ ընթացքում չլքելով կենտրոնի տարածքը։

Նշենք, որ Աստղիկ բկ-ի բուժանձնակազմը նույնպես անցնում է ամենօրյա ստուգում և սանմշակում՝ բացառելու անձնակազմի կողմից պացիենտների վարակումը։

Հիշեցնում ենք, որ Աստղիկ բկ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ ապահովելով ամենօրյա օպերատիվ և բարձրակարգ բուժսպասարկում։

Խնդրում ենք, սահմանափակումներին մոտենալ ըմբռնումով, դա արվում է հանուն ձեր և ձեր հարազատի առողջության։»

Հարգելի բուժառուներ, Աստղիկ բկ-ն խիստ կարևորում է ձեր և ձեր հարազատների անվտանգությունը, ուստի մարտի 18 ից էլ ավելի են…

Опубликовано Astghik Medical Center Вторник, 17 марта 2020 г.