ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի

Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` արտադրամասի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։