LIVEnews.am-ը կկազմակերպի հեռահար դասընթացներ՝ դպրոցականների համար (տեսանյութ)

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ Կառավարության մարտի 16-ի որոշմամբ։ Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է պահպանել արտակարգ դրությամբ սահմանված կանոնները։

Այս իրավիճակում դպրոցներում արձակուրդ է հայտարարված, ասել է թե, խաթարվել է նաև դասուսուցման բնականոն ընթացքը։ LIVEnews.am-ը պատրաստակամություն է հայտնում օգնել մեր աշակերտներին՝ հեռահար ուսուցման կազմակերպման հարցում։

LIVEnews.am-ը մշակել և փորձարկել է հատուկ մեթոդ, որը թույլ է տալիս  յուրաքանչյուր դասարանի համար՝ 1-ին-12-րդ, մեկ կենտրոնից ընդհանուր ծրագրով կազմակերպել դասավանդում։ Սա հնարավորություն կստեղծի ամենօրյա ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակել ուսուցիչների կողմից հեռահար դասընթացներ՝ ինքնամեկուսացման պայմաններում ապահովելով երեխաների կրթության իրավունքը։

LIVEnews.am-ը կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին՝ միանալ այս գործընթացին, որը հնարավորություն կտա ապահովել տարբեր տարիքի երեխաների հեռահար (օնլայն) կրթությունը։