Եվրամիությունը մարտի 17-ից փակում է արտաքին սահմանները

Կորոնավիրուսի պատճառով Եվրամիությունը մարտի 17-ից 30 օրով փակում է արտաքին սահմանները: Այս մասին երկուշաբթի օրը ազգին ուղղված հեռուստատեսության կոչի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Երեքշաբթի կեսօրին, ԵՄ-ի և Շենգենյան տարածքի սահմանները կփակվեն 30 օրով: Այս ժամանակահատվածում դադարեցվում են գործուղումները ոչ եվրոպական երկրների և Եվրամիության միջև»,- ասել է նա: Մակրոնը նշել է, որ «սա համատեղ որոշում է, որը կայացվել է եվրոպական առաջնորդների կողմից այսօր առավոտյան»:

Նախագահն ընդգծել է, որ «կորոնավիրուսի սպառնալիքը իրականություն է դարձել»: «Մենք պատերազմի մեջ ենք: Մեր թշնամին անտեսանելի է, բայց նա կա, և նա գալիս է,- ասել է Մակրոնը:-Ես կրկին խնդրում եմ ձեզ մնալ տանը և հանգստանալ»,- նախագահը դիմել է ֆրանսիացիներին:

Մակրոնը նախազգուշացրել է. «Կառավարությունը կհստակեցնի հատուկ միջոցներ և այս կանոնները խախտողները կպատժվեն»: