«Վերելք». Կորոնավիրուսն ազգային ինքնակազմակերպման խթանիչ (տեսանյութ)

Շաղված ժողովուրդներին, որպիսին մերն է, վերափոխելու համար անհրաժեշտաբար կարիք է զգացվում շոկի ենթարկել, որի ժամանակ մարդկանց սրտերը «բացվում են», և ընտրանին նախապես մշակված քայլերով իրականացնում է վերափոխումը:
Սովորաբար շոկն իրականացվում է պատերազմի, բնական աղետի, գաղափարախոսության, համաճարակների միջոցով: 1988-ին կային  առաջին երեքը, և թերևս դա էր շարժման հզոր թափի պատճառը: Սակայն չկար անհրաժեշտ ընտրանին, և ժողովրդի եռանդը փոշիացավ: Փոշիանում է նաև 2018-ի եռանդը:
Ահագնացող համաճարակը վերստին բացում է մարդկանց սրտերը, և հարկավոր է նպաստել անհրաժեշտ ընտրանու հնարավորինս արագ կայացմանը՝ հաղթահարելու համար մեր ժողովրդի, դաժան պատմության հետևանք ամբոխայնությունը:
Իսկ ի՞նչ պայմանների պիտի բավարարի ընտրանին և ի՞նչ քայլեր է անելու:

Այս մասին՝  տեսանյութում