Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն

Հարգելի հայրենակիցներ։

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունն անցնում է արտակարգ դրության։

Այս պայմաններում անհրաժեշտ է, որ բոլորս խստորեն պահպանենք համազգային համերաշխություն ու կարգապահություն՝ չմատնվելով խուճապի։

Սա հերթական փորձությունն է մեր հասարակության համար, որը, համոզված եմ, մենք հաղթահարելու ենք։

Վերջին օրերի ընթացքում նաև մեր կողմնակիցների կողմից հնչել է օբյեկտիվ քննադատություն կառավարության բացթողումների կամ դանդաղկոտության վերաբերյալ։

Բայց այսօր մենք պետք է զերծ մնանք նման գնահատականներից։

Շատ ավելի կարևոր է միասնություն պահպանելն ու բոլոր կարող ու արհեստավարժ մասնագետների համախմբումն այս համաճարակը հաղթահարելու ուղղությամբ։

Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն։

Հայաստանը բոլորիս տունն է ու սրբությունը, իսկ հայրենիքի քաղաքացիները՝ Հայկի զավակները։

“Սա էլ կանցնի”

Սողոմոն Իմաստուն

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Հարգելի հայրենակիցներ։Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունն…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Понедельник, 16 марта 2020 г.