Պինցետն էլ է քո ձեռքը, վիրուսի տեղն էլ ԱԱԾ-ով կտեղորոշեք․ դե ձեզ տեսնեմ, պարոն վարչապետ

«Կորոնավիրուսներին հատ-հատ պինցետով հանելու ենք ու արաղով դեզինֆեկցիա անենք»։ Այս խոսքերի հեղինակը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, Սահմանադրությամբ մեր պետության ղեկավարը, որը իր անձին սպառնացող առաջին իսկ վտանգից անմիջապես ինքնամեկուսացվեց և կրկնակի թեսթավորվեց:

Մինչ կրկնակի թեստավորումը Փաշինյանը կորոնավիրուսի մասին խոսում էր քամահրանքով և ծաղրով՝ իրեն հավատացող մեր քաղաքացիներին գցելով հանցավոր ինքնավստահության թմբիրի մեջ՝դրանով իսկ բազմապատկելով մեր բոլորի կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները:

Ծաղրելով կորոնավիրուսը՝ Փաշինյանը բնազդաբար կրծքով պաշտպանում էր անօրինական հանրաքվեն ցանկացած սպառնալիքից՝ իր համար երաշխավորելով հոգու էմոցիոնալ սովի հագեցվածության 40 օր՝ աննախադեպ մաղձի, թշնամության և ատելության տարածման միջոցով:

Ուղիղ երկու շաբաթ հասարակության առողջ դատող և ռիսկերը սթափ գնահատող մասը պահանջում էր դադարեցնել քարոզարշավը՝ բացառելով մարդկանց կուտակումները և վիրուսի տարածման վտանգները, նաև կոչեր էին հնչում մտցնել արտակարգ իրավիճակ և երկրում հաստատել խիստ իրավական ռեժիմ: Բայց ինչպես ասում են, «գելի գլխին ավետարան են կարդում, ասում է՝ արագ ավարտի, ոչխարը սարն անցավ»: Ոչ մի արձագանք, արհամարհանք, համառ պնդաճակատություն՝ մինչև վտանգը չհասավ իրեն ու իր ընտանիքին:

Հիմա, ինչպես ասում էր դասականը, պինցետն էլ է քո ձեռքը, վիրուսի տեղն էլ ԱԱԾ-ով կտեղորոշեք:

ԴԵ ՁԵԶ ՏԵՍՆԵՄ, ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ոնց եք կորոնավիրուսներին պինցետով հատ հատ քաշելու ու արաղով դիզինֆեկցիա անելու:

ԱԶԳԸ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից 

«Կորոնավիրուսներին հատ-հատ պինցետով հանելու ենք ու արաղով դեզինֆեկցիա անենք»Այս խոսքերի հեղինակը Հայաստանի…

Опубликовано Artur Ghazinyan Вторник, 17 марта 2020 г.