Անցագրային կետերում Արցախից և Հայաստանից ուղևորվող քաղաքացիները կջերմաչափվեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Փառք Աստծո, մինչ այս պահը Արցախում չունենք վարակվածության դեպք: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ անցագրային կետերում երկու կողմերից ուղևորվող քաղաքացիների ջերմաչափում կանցկացվի: Ջերմություն ունենալու պարագայում քաղաքացիները կվերադառնան իրենց բնակության վայրերը: