Միգրացիոն ծառայությունը կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված փոխել է աշխատանքային ռեժիմը

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով փոխել է աշխատանքային ռեժիմը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Միգրացիոն ծառայությունը։

«Հարգելի քաղաքացիներ, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով խրախուսում ենք նվազագույնի հասցնել այցելությունները Միգրացիոն ծառայություն։

Խորհրդակցական բնույթի տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել. ՌԴ մուտքի արգելքի հարցերով՝ 060 275 007/060 275 023, Գերմանիայից հարկադիր վերադարձած քաղաքացիների համար՝ 060 275 020, վերադարձի և վերաինտեգրման հարցերով՝ 060 275 009/060 275 018, փախստականներին վերաբերող հարցերով՝ 060 275 008/ 060 275 028, ապաստանի հարցերով՝ 060 275 010/060 275 034:

Վերադարձի և վերաինտեգրման հարցերով «Մեկ պատուհան» ծառայությունը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքները։ Առժամանակ դադարեցվում են նաև խմբային ընդունելությունները ծառայության ղեկավարության մոտ։

Միգրացիոն ծառայության աշխատանքային ռեժիմի հետագա փոփոխությունների վերաբերյալ հավելյալ հրապարակումներ կարվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Միգրացիոն ծառայությունը հիշեցնում է, որ առցանց գրություններ քաղաքացիները կարող են ուղղել  e-request.am կայքի միջոցով։