Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածները 30 են

Հայաստանում հաստատված է կորոնավիրուսով հիվանդացության 30 դեպք։

Այս մասին գրել է  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,- գրել է նախարարը։