Ես չեմ զարմանում, որ Երևանի քաղաքապետը այս պատաախանատու պահին գոյություն չունի. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես չեմ զարմանում, որ Երևանի քաղաքապետը այս պատաախանատու պահին գոյություն չունի և որպես քաղաքացիական պաշտպանության պետ իրեն չի հետաքրքրում մայրաքաղաքը (որովհետև նա առհասարակ անպատասխանատու է):

Բայց ես զարմանում եմ, երբ ընդդիմությունն առաջարկում է հետաձգել հանրաքվեն և նրան ի պատասխան ՀՀ վարչապետը ասում է` թե մի վախեցրեք ժողովրդին և չի հետաձգում հանրաքվեն:

Բայց դրա փոխարեն ինքնամեկուսանում է Սևանում… »: