Բա էս անկազմակերպ վիճակի համար ո՞վ է պատասխանատուն, ժողովո՞ւրդը. Վահան Բաբայան

«Ռեֆորմիստների» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեկ օր առաջ Փաշինյանը էլ գյուղ չմնաց՝ չմտնի, մարդ չմնաց, որ չբարևի, իսկ հիմա մեկուսացել է Սևանում: Չգիտեմ էլ՝ որ երկրի ղեկավարն է նման ինքնամեկուսացում արել, բայց սա արդեն լավ չի:

Ասում էր՝ «կորոնավիրուսը ում շուննա, պինցետով կհանեմ», Ավինյանը էսօր ասում էր՝ նույնիսկ դասերը չեղարկելու կարիք չկա, իսկ հիմա ինքնամեկուսացում են սկսել:

Բա էն հազարավոր գյուղացիները ու քարոզարշավին մասնակցած ձեր աջակիցները ո՞ւր ինքնամեկուսանան, ո՞ր ամառանոցում:

Բա էս երկրի համար պատասխանատու մարդ չկա՞:

Բա էս անկազմակերպ վիճակի համար ո՞վ է պատասխանատուն, ժողովո՞ւրդը:

Էս անլուրջ վերաբերմունքի մասին բազմիցս բարձրաձայնել ենք, զգուշացրել:

Շուտ էր պետք մտածել և չկազմակերպել զանգվածային միջոցառումներ, շուտ էր պետք սահմանը փակել, շուտ էր պետք լուրջ վերաբերվել էս վիրուսին»: