Կաղաչենք Քեզի, ո՜վ Տէր․․․ Արամ Ա. Կաթողիկոսի աղոթքը ի պաշտպանություն հայ ժողովրդի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում․ Վեհափառն  առ Աստված աղոթ է հնչեցնում,  Տիրոջից խնդրելով՝ պահապան լինի հայ ժողովրդին։

«ԱՂՕԹԵՆՔ ՀԱՒԱՏՔՈՎ

Դուն ես, ո՜վ Տէր, մեր լոյսը՝ կեանքի խաւարին դիմաց եւ մեր յոյսը՝ յուսահատութեան դիմաց։

Կ՚աղաչենք Քեզի, ո՜վ Տէր, հեռու պահէ մեր ժողովուրդի զաւակները ներկայ ժամանակներու նեղութիւններէն ու հիւանդութիւններէն։

Ո՜վ Տէր, թող Քու խաչդ պաշտպանէ մեզ՝ տեսանելի ու անտեսանելի չարիքներէ։

Ո՜վ Տէր, ցաւի ու անորոշութեան մէջ տառապող աշխարհը առաջնորդէ դէպի խաղաղութիւն ու փրկութիւն։ Ամէն»: