Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսը կարող էր Չինաստան հասնել ԱՄՆ-ից

ԱՄՆ զորքերը կարող էին կորոնավիրուսը բերել Ուհան: Այս կարծիքը հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«Անկեղծ եղե՛ք: Հրապարակեք ձեր տվյալները: ԱՄՆ-ը պետք է մեզ բացատրի», – գրել է դիվանագետը «Թվիթերի» էջում:

Այս խոսքերով, Չժաո Լիցզյանը մեկնաբանել է հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ամերիկյան կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդի հայտարարությունը, որը հաղորդել է, որ Միացյալ Նահանգներում եղել են մի շարք դեպքեր, երբ մարդկանց մոտ, ովքեր իբր մահացել են գրիպից, կորոնավիրուս է հայտնաբերվել։

2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները հայտնել են անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: Ավելի ուշ բժիշկները պարզել են, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի նոր տեսակ է: ԱՀԿ-ն իր հերթին հայտարարել է համաճարակի մասին:

Վերջին տվյալներով՝ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 130 հազարը, մահացել է գրեթե հինգ հազար հիվանդ: Մինչ օրս Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 34 դեպք: