Էջմիածնում ախտահանվում են քաղաքային տրանսպորտը և ուսումնական հաստատությունները

Էջմիածնի քաղաքապետարանը ախտահանիչ միջոցառումներ է իրականացնում քաղաքային տրանսպորտում և ուսումնական հաստատություններում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնել են Էջմիածնի քաղաքապետարանից:

«Երեկ ուսումնական հաստատություններում ախտահանիչ միջոցառումներ են իրականացվել: Մեզ մոտ նույնպես նմանատիպ գործողություններ ենք իրականացրել և շենքի տարբեր հատվածներում դրված են ,ալկոգելիե սրվակներ: Էջմիածնում ունենք մեկ ներքաղաքային տրանսպորտի գիծ, որով երթևեկող մեքենաները երեկ, ինչպես նաև այսօր առավոտյան, ախտահանիչ միջոցներով մաքրվել են»,- նշել է քաղաքապետարանի աշխատակիցը: