Սորոսի հիմնադրամ VS Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի

Այս տարվա փետրվարի 20-ին համացանցում հայտնվեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության մի «վերլուծություն». այն վերնագրված էր՝ «Հայ Առաքելական եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից է»։

Սույն վերլուծությունը իբրև թե հարցում էր 1500 անձանց շրջանակներում, որոնց 11 տոկոսն ասել է, որ մեր եկեղեցին մեծապես կոռումպացված է, իսկ 18 տոկոսն էլ գտել է, որ կոռումպացված է որոշ չափով։ Ուշագրավ է, որ «հետազոտությունն» իրականացվել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ, ինչը զարմանալի չէ, քանի որ հենց ամերիկյան կառավարությունն է մեծապես անհանգստացած Հայ Առաքելական եկեղեցու դերի ավելացմամբ և ջանք ու եռանդ չի խնայում վերջինիս վարկաբեկելու ուղղությամբ։ Հետազոտությունը կատարվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Իբրև եզրահանգում՝ հետազոտության հեղինակները հետևություն են արել, որ պետք է պահանջել եկեղեցուց, որպեսզի այն իր կողմից տնօրինվող ակտիվների ինֆորմացիան դարձնի թափանցիկ և համապատասխան հարկեր մուծի: Ի դեպ, մեկ ուշագրավ հանգամանք ևս. բուն հետազոտությունն իրականացրել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը» (ՀՌԿԿ)։ Այն հիմնադրվել է 2003 թվականին, Քարնեգի կորպորացիայի ֆինանսավորմամբ, Նյու Յորքում։ Նույն թվին հիմնադրվել է ՀՌԿԿ-Հայաստանը՝ որպես ՀՌԿԿ ցանցի մաս, Ադրբեջանի և Վրաստանի գրասենյակների հետ համատեղ: Այժմ անդրադառնանք «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ին: Մասնավորապես, այն ֆինանսավորում է ստանում «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության (այսպես կոչված՝ Սորոսի հիմնադրամ) և Ժողովրդավարության աջակցության հիմնադրամի (NED) կողմից, որոնք հանդիսանում են այլ երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների օրինական միջամտության հիմնական գործիքներից։ Ըստ ամերիկյան որոշ աղբյուրների՝ Սորոսի հիմնադրամը և Ժողովրդավարության աջակցության հիմնադրամը որոշակի գործունեություն են իրականացնում նաև ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության համար։ Հետևաբար, զարմանալի չէ, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի հիմնական ղեկավարները, ինչպես գտնում են մի շարք հետազոտողներ, կապված են ԱՄՆ ԿՀՎ-ի և բրիտանական ՄԻ-6-ի հետ: Բացի դրանից, հայտնի փաստ է, որ վերոնշյալ կազմակերպություններն իրենց մասնակցությունն են ունեցել տարբեր երկրներում իրականացված գունավոր հեղաշրջումներին, այդ թվում՝ նաև 2018 թվականին Հայաստանում իրականացված հեղաշրջմանը։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության հիմնական գործառույթներից է՝ արևմտյան տրանսնացիոնալ ընկերությունների մուտքը այլ երկրներ ապահովելը։ Մեղադրելով այլ երկրների իշխանություններին կոռուպցիայի մեջ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը տվյալ երկրների կառավարությունների վրա ճնշում գործադրելու հնարավորություն է ստեղծում՝ ստիպելով նրանց թույլատրել այս կամ այն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի սեփականաշնորհումը արևմտյան տրանսնացիոնալ կորպորացիաների կողմից։ Ավելորդ չէ հիշեցնել, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը ստեղծվել է գերմանացի իրավաբան Պիտեր Էյգենի կողմից, ով 25 տարի աշխատել է Համաշխարհային բանկում։ Այնուհետև նա դարձել է «Ֆորդ» հիմնադրամի խորհրդատու, որը, ըստ ամերիկյան աղբյուրների, համարվում է ԿՀՎ-ի գործունեությունը քողարկող կազմակերպություն: 2001-ին Էյգենը դառնում է Քարնեգիի հիմնադրամի խորհրդատու, որը նույնպես համարվում է ԿՀՎ-ի գործունեությունը քողարկող կազմակերպություններից: Էյգենը հանդիսանում էր նաև բրիտանական թագուհու նախկին Crown Agents գործակալության կառավարիչներից մեկը, որի գործառույթների մեջ էր մտնում՝ օգնել այլ երկրների կառավարություններին սեփականաշնորհման գործընթացում: Այս դիրքում Էյգենը կարևոր դեր ունեցավ անգլո-ամերիկյան օկուպացիայի պայմաններում իրաքյան տնտեսության մասնավորեցման գործում, քանի որ Crown Agents-ը USAID կազմակերպության ենթակապալառու էր:

Հ.Գ. Վերոգրյալից հասկանալի է դառնում, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը տարբեր երկրներում ազդեցության գործակալ հանդիսացող կազմակերպություն է, որի թիրախում է այսօր հայտնվել նաև Հայ եկեղեցին։

Վահե Հայկունի

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Սորոսի հիմնադրամն VS Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:Այս տարվա փետրվարի 20-ին համացանցում հայտնվեց «Թրանսփարենսի…

Опубликовано Artur R Tovmasyan Среда, 11 марта 2020 г.