Մեխակը խորհրդանիշ է, որ ժողովրդին հանրաքվեն չի հետաքրքրում, այլ իր կյանքի բարելավումը (տեսանյութ)

Քանի օր է Հայաստանում իշխանությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխույժ մասնակցությամբ ու ղեկավարությամբ լծվել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին՝ ՀՀ մարզերում մարդկանց ներկայացնելով փոփոխությունների նպատակները։

Քաղաքական մեկնաբան Էդուարդ Սարիբեկյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ժամանակ անդրադառնալով այդ քարոզարշավին, ասաց, որ այն հաղորդագրությունները, որոնք տրվում են քարոզարշավի ժամանակ, որևէ ընդհանրություն չունեն հանրաքվեի գաղափարի հետ։ Հանրաքվեն նախատեսում է ՀՀ սահմանադրության մեկ կետի փոփոխություն և դա ներկայացվում է սահմանադրական բարեփոխումների անվան տակ։ Իսկ քարոզապաստառներին, հավաքների ժամանակ, հանդիպումներում կոչ է արվում ժողովրդին «այո» ասել հեղափոխությանը։ Այսինքն՝ բուն մանդատից իրականությունը շեղվում է։

Եվ քարոզարշավի հիմնական ծանրաբեռնվածությունը վարչապետի ուսերին է, նա է կարողանում ապահովել քարոզարշավի էներգետիկան։

«Թիմը, որ մասնակցում է քարոզարշավին, չի կարող հիմնավորել՝ ինչու է Նիկոլ Փաշինյանն ուզում ՍԴ-ում չաշխատեն այդ յոթ դատավորները, թիմը չունի նաև Փաշինյանի հռետորական ունակությունները։ Մյուս կողմից քանի որ մասնագետների պնդմամբ՝ ողջ այս գործընթացը տեղի է ունենում Սահմանադրության հետ հակասությամբ, քարոզչաթիմի ճնշող մեծամասնությունն իմ կարծիքով չի ուզում ստորագրել դրա տակ»,- ասաց քաղաքական մեկնաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում