Լյուսի Քոչարյանը Արցախյան պատերազմի համար մեղադրում է նաև ՀՀ իշխանություններին (տեսանյութ)

Ի՞նչ են քննարկել Լյուսի Քոչարյանն ու ադրբեջանցի ԼԳԲՏ շահերի պաշտպանը ԱՄՆ-ում

Օրերս Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Լյուսի Քոչարյանը «Women of Courage» միջազգային ծրագրի կողմից ճանաչվեց աշխարհի 12 ամենախիզախ կանանցից մեկը և արժանացավ մրցանակի։ Այս ամենամյա մրցանակաբաշխությամբ, որն արդեն 14 տարվա պատմություն ունի, ԱՄՆ պետքարտուղարը և ԱՄՆ առաջին տիկինն աշխարհի մասշտաբով մեծարում են այն կանանց, որոնք անտեսելով վտանգները և զոհողությունների գնով բացառիկ խիզախում են հանդես բերում խաղաղության, արդարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության ու կանանց հզորացման հարցերում։

Իսկ ինչո՞վ է խիզախել ու իր կյանքը վտանգել Լյուսի Քոչարյանը։

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի եթերում «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն ասաց, որ 2019 թ. ամռան ընթացքում Լյուսի Քոչարյանը նախ իր ֆեյսբուքյան անձնական էջում, այնուհետև իր կողմից ստեղծված Բռնության ձայնը էջում «բռնության ձայնը» հեշթեգով անանուն նամակներ էր հրապարակում իբրև թե սեռական բռնության ենթարկված անձանց կողմից։

«Լյուսի Քոչարյանը շարքային հաղորդավարուհի է, որը երկրի կամ մեր պետության միջազգային հեղինակության համար որևէ ծառայություն չի մատուցել և հանկարծ ԱՄՆ-ում նրան ԱՄՆ պետքարտուղարի ու առաջին տիկնոջ մակարդակով մրցանակ են շնորհում։ Սրանով Միացյալ Նահանգները հրապարակավ փաստում է, որ նաև աշխատանքներ է տանում իր ցանկացած Հայաստանը ձևավորելու համար։ Ամերիկացիները ցույց են տալիս, թե իրենց կարծիքով ինչպիսին պետք է լինի Հայաստանը՝ այլասերումների, պղծությունների, անբարոյականության, թշնամիների առջև կապիտուլյացիայի պատրաստ երկիր։ Եթե դու քարոզում ես անբարոյականութուն, միասեռականություն, երեխաների շրջանում վաղ սեռական հարաբերություններ, ուրեմն ԱՄՆ կողմից դա դիտվում է որպես խիզախություն, և նրանք դա խրախուսում են։ Այսպես է ԱՄՆ-ը տեսնում Հայաստանի ապագան, հետևաբար ընտրել են նրան, որն առավելագույն համապատասխանում է այդ դերին»։

Այն, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է սատարում Լյուսի Քոչարյանին, մտածելու տեղիք է տալիս, թե այսօրվա իշխանություններն ինչպիսի՞ ապագա են կերտում Հայաստանի համար, ի՞նչ «արժեքներ» են պատրաստվում ներմուծել։

Մանրամասները՝ տեսանյութում