Մարտի 10-ին ԱՄՆ-ում կայացած նախնական ընտրությունները․ Ջո Բայդենն առաջատար է

Մարտի 10-ին ԱՄՆ ևս 10 նահանգներում անցկացվեցին նախնական ընտրություններ։ Այդ նահանգների թվում են Այդահոն, Միչիգանը, Միսսիսիպին, Միսուրին, Հյուսիսային Դակոտան, Վաշինգտոնը։ Նախորդ շաբաթ կայացած Սուպեր երեքշաբթիից հետո ևս երկու թեկնածու՝ Էլիզաբեթ Ուորենը և Մայք Բլումբերգը դուրս եկան ընտրապայքարից, իսկ վերջինս իր աջակցությունը հայտնեց Ջո Բայդենին։ Այժմ ընտրապայքարն ընթանում է գլխավորապես Ջո Բայդենի և Բերնի Սանդերսի միջև։ Այնուամենայնիվ, ընտրապայքարի մեջ դեռ շարունակում է մնալ նաև Թուլսի Գաբբարդը։

Մարտի 10-ին կայացած նախնական ընտրությունների այս պահին հայտնի արդյունքներով Ջո Բայդենը հաղթում է 6-ից 4 նահանգներում, այն է Այդահո, Միչիգան, Միսսիսիպի և Միսուրի։ Հյուսիասյին Դակոտայում և Վաշինգտոնում, որտեղ դեռ չեն ավարտվել հաշվարկները, Բերնի Սանդերսը փոքր տարբերությամբ առաջատարն է։

Գլխավոր ընտրապայքարը այս ընտրությունների ընթացքում ծավալվում էր Միչիգան և Վաշինգտոն նահանգներում, քանզի հենց այս նահանգներից է, որ թեկնածուները պետք է ստանային ամենից շատ թվով պատվիրակների աջակցությունը։ Մինչ այժմ կայացած բոլոր ընտրությունների (այդ թվում մարտի 10-ի ընտրությունների այս պահին հայտնի տվյալներով) ընդհանուր արդյունքներով Բերնի Սանդերսը ունի 663, իսկ Ջո Բայդենը 823 պատվիրակ։ Տվյալների ամփոփումից հետո այս թիվը լուրջ փոփոխության չի ենթարկվի։

Ընդհանուր արդյունքներով առաջատարը շարունակում է մնալ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որին և աջակցում են ընտրապայքարից դուրս եկած թեկնածուների մեծ մասը։ Հարցումների արդյունքներով պատվիրակների մեծամասնության աջակցությունը կստանա Ջո Բայդենը։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

Մարտի 10ին ԱՄՆ-ում կայացած նախնական ընտրությունները․ Ջո Բայդենն ընդդեմ Բերնի ՍանդերսիՄարտի 10-ին ԱՄՆ ևս 10…

Опубликовано Armenian Center for American Studies Среда, 11 марта 2020 г.