Թե ինչ արեց աթոռը մի մարդու հետ, ով ամբողջ օրը քննադատում էր նախկին իշխանություններին՝ քաղաքացիների կյանքը չբարելավելու համար

Էս Կուրթան գյուղի բնակիչ տղան է, այն տղան, ում Նիկոլը մեղմ ասած ուղարկեց աշխատելու, քանի որ նա ոտք էլ ունի ձեռք էլ ունի:

Շատերիս համար այդ օրը մի մեծ գաղտնիք բացահայտվեց, ստացվում է, որ մի գյուղացի խեղճ տղա կարող է աշխատել և տուն գնել թավշյա Հայաստանում, պատկերացնո՞ւմ եք:

Իսկ հիմա կարևորը, աշխատելով տուն գնելու հարցը մի կողմ, պարզվեց, որ այս տղան հիվանդ է և ունի բազմաթիվ առողջական խնդիրներ և ստիպված է մոտեցել վարչապետի աթոռին բազմած նախկին ընդդիմադիր լրագրողին, ով պաթոսով պատմում էր, թե ինչպես է 24 ժամ աշխատել և տուն գնել Երևանում, մի բան էլ այս հիվանդ տղային հիշեցրեց, որ նա ձեռք ու ոտքը տեղը եկել հարց է տալիս և չունի արժանապատվություն:

Այսօրվա բոլոր խաբված ու միամիտ մարդկանց փոխարեն այս տղան հրապարակային նեղվեց և լսեց այն, ինչը երբեք չէր պատկերացնի լսել երկրի վարչապետից: Լսելով այս տղային՝ գուցե շատ միամիտ մարդիկ հասկանան, թե ինչ արեց աթոռը մի մարդու հետ, ով ամբողջ օրը քննադատում էր նախկին իշխանություններին քաղաքացիների ճակատագրով չմտահոգվելու և նրանց կյանքը չբարելավելու համար, իսկ այսօր մեծ-մեծ խոսում է իր «հաջողության բանաձևից» ու ինքնահաստատվում հիվանդ տղայի առաջ:

Հիմա էս տղան հպարտ քաղաքացի չի՞, բա էդ բուկլետներում ո՞ւմ մասին եք գրում, ո՞ր քաղաքացու, ով որևէ խնդիր չունի և բան չի՞ ուզում ձեզանից: Ու էն բառերը, որ Նիկոլը ասեց էս տղուն, դուք համարո՞ւմ եք ճիշտ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Խաբվածների սիմվոլիզմըԷս Կուրթան գյուղի բնակիչ տղան է,այն տղան ում Նիկոլը մեղմ ասած ուղարկեց աշխատելու քանի որ նա ոտք…

Опубликовано Վահան Բաբայան Вторник, 10 марта 2020 г.