Վրաստանի նախագահը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է արտասահմանյան այցերը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղարկել է արտասահմանյան այցերը կորոնավիրուսի տարածման պայմաններում աշխարհում ստեղծված իրադրության պատճառով։ Այս մասին գրել է «Գրուզիա Online»-ը։

«Վրաստանի նախագահը, իշխանության մյուս ճյուղերի հետ համաձայնեցնելով, չեղարկել է պլանավորված այցերը Բուլղարիա, Ուկրաինա և Բելգիա: Նախքան հրապարակումը այս որոշման մասին ծանուցվել են մեր գործընկերները»,- նշված է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ: