Ֆրանսիան դեմ է Թուրքիային և Սորոսին

Եվրոպական երկրների հայրենասիրական ուժերը ուժեղացնում են իրենց մեղադրանքները Թուրքիայի և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Որոշ դեպքերում մեղադրանքների նախաձեռնողը մարդիկ են, ովքեր չեն ամաչում Ռուսաստանին և նրա նախագահ Վլադիմիր Պուտինին դաշնակիցներ անվանել: Այս տեսանկյունից, վերջին տարիների միտումը հետաքրքիր կլինի և Հայաստանի, և ԱՊՀ մյուս անդամ երկրների համար: Օրինակ, Ֆրանսիայի «Ազգային միավորման» առաջնորդ Մարին Լե Պենը պահանջել է, որ պաշտոնական Փարիզը և Եվրոպան օգնեն Հունաստանին փախստականների ներհոսքի հարցում, ինչպես նաև մեղադրել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ «Եվրոպան իսլամացնելու» ցանկության համար, հայտնում է «Ouest-France» ֆրանսիական թերթը:

Մարին Լե Պեն ոչ միայն չի թաքցնում, որ Պուտինն իր ընկերն է, նա չի թաքցնում, որ Ֆրանսիան պետք է փոխի իր ռազմաքաղաքական առաջնահերթությունները և ՆԱՏՕ-ի փոխարեն պետք է սերտորեն համագործակցի Ռուսաստանի հետ: Այնուամենայնիվ, Պուտինը ևս չի թաքցնում իր համակրանքը ինչպես Մարին Լե Պենի, այնպես էլ իր հայրիկի՝ «Ազգային միավորման» հիմնադիր Ժան-Մարի Լե Պենի հանդեպ: «Ֆրանսիան և Եվրոպան պետք է օգնեն Հունաստանին և ամբողջովին փոխեն իրենց միգրացիոն քաղաքականությունը»,- ֆրանսիական թերթը մեջբերում է Մարսելում քաղաքային մակարդակում նախընտրական քարոզչության շրջանակներում վերջին հանդիպման ժամանակ քաղաքական գործչի հայտարարությունը: Անկարայի կղմից դեպի Եվրոպա միգրանտների ազատ մուտքի մասին հայտարարելուց մեկ շաբաթ անց Մ. Լե Պենը երկար ժամանակ մեղադրել է Թուրքիային, որը «շանտաժի է ենթարկում» ԵՄ-ին և քննադատել է Էրդողանի՝ «Եվրոպան իսլամացնելու» դիտավորյալ և կրկնվող ցանկությունը: «Նա ինքը պատրաստակամորեն խոստովանում է դա. «Եթե Աստված կամենա, Եվրոպան մահմեդական կլինի»,- հայտարարել է Մ.Լեն Պենը իր կողմնակիցների վրդովված սուլչի տակ: Ինչպես շեշտել է «Ազգային միավորման» առաջնորդը, միլիոնավոր «իսկական եվրոպացիներ» այժմ համակրում են Հունաստանին՝ «մեր քաղաքակրթության օրրանին», որը դարձել է «մայրցամաքի մասշտաբի միգրացիոն հարձակման թիրախ»: Այս կապակցությամբ Մարի Լե Պենը դատապարտել է Ֆրանսիայի ինշխանությունը, որը «մոռացել է, որ միջազգային քաղաքականությունն առաջին հերթին ուժի հարաբերակցություն և հավասարակշռություն է», մինչդեռ Թրամփն ու Պուտինը դա լավ հասկացել են:

Բացի դրանից, Մ. Լե Պենը Եվրամիությունը անվանել է «մեծ խաբեության պատմություն ՝ միգրատների կողմնակիցների գաղտնի, համարյա չկոծկվող ազդեցությամբ»: Եվ առաջ է քաշել այնպիսի մեղադրանք, որը վաղուց արդեն սպասում են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Հունաստանում և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում: Որպես օրինակ քաղաքական գործիչը նշել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին՝ ասելով՝ խաբեբաներից մեկն է: Հոդվածում նշվում է, որ ամբոխի կողմից այդ պահին ինչ-որ մեկը բղավել է. «Սրիկա»: Մարին Լե Պենը բավարարված հաստատել է. այո, Սորոսը սրիկա է, ինչպես նաև իր գործակալները աշխարհի տարբեր երկրներում:

Այնուհետև Մարի Լե Պենն անցել է հանդիպման հիմնական թեմային և ներկաներին խոստացել, որ իր կուսակցության թեկնածու Ստեֆան Ռավիեն, որպես քաղաքապետ, թույլ չի տա Միջերկրական ծովում գտնվող միգրանտներին օգնող Aquarius նավին, մոտենալ Մարսելի ափերին: Ինքը՝ Ռավիեն, ընտրությունների երկրորդ փուլում կանխատեսել է «քաղաքական որոտ» և թվարկել իր «շատ հանցավոր» մրցակիցների անունները, ինչը դահլիճում հավանության արժանացա: Ըստ «Ouest-France» եզրակացության, Մարի Լե Պենը հարցրել է, թե արդյո՞ք ներկաները կարտահայտեն իրենց դժգոհությունը Էմանուել Մակրոնի հասցեին ընտրությունների երկրորդ փուլում: Հավաքվածները միաբերան պատասխանել են նրան. «Այո»:

Մեր նյութը ուսանելի է Հայաստանի և նրա քաղաքացիների համար: Մեզ մոտ սիրում են խոսել «եվրոպական արժեքներին» հավատարիմ մնալու մասին: Ինչպես նաև Ֆրանսիայի հանդեպ «հատուկ սիրո» մասին: Դե ինչ, Ֆրանսիայում հայրենասերները պատրաստ են ապստամբության, ինչպես ասում է Մարի Լե Պենը, «մեծ խաբեության պատմության դեմ՝ միգրատների կողմնակիցների գաղտնի, համարյա չկոծկվող ազդեցությամբ»: Նա մատնանշել է հասցեատերերին՝ սրիկա ամերիկացի Սորոսը և Եվրամիությունը: Իսկ Երևանում, ցավոք, սրիկայի գործակալները հարգված են և զորեղ, իշխանության մեջ են: Այսպիսով, Հայաստանն այժմ ավելի հեռու է մնում Եվրոպայից և Եվրոպայի ավանդական արժեքներից, քան Խորհրդային Միության տարիներին: Ի տարբերություն Հայաստանի, Ֆրանսիան կշարունակի իր քաղաքակրթական ուղին՝ ԵՄ-ի և սրիկա ամերիկացի «սորոսականների» հակառակորդների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ…

Սերգեյ Շաքարյանց