Պուտինը դեմ չէ 2024-ին առաջադրվելուն

Նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Պետդումայում, որտեղ այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվում էին սահմանադրական փոփոխությունները:

Նախագահը մեկնաբանել է բարձրագույն ղեկավարության և խորհրդարանի հետ կապված բոլոր նոր նախաձեռնությունները: Տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Այսպիսով, պետության ղեկավարն ասաց, որ ստորին պալատի արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չի տեսնում: Ավելի վաղ, ՌԼԺԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել էր «Հիմնական օրենքում» փոփոխություններ կատարելուց հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նրան աջակցում էր «Միասնական Ռուսաստանի» պատգամավոր Ալեքսանդր Կարելինը: Միևնույն ժամանակ, Կոմունիստական կուսակցությունը հայտարարել էր, որ նախ պետք է ռուբլու և նավթի գների արժեզրկմամբ պայմանավորված՝ գնահատել իրավիճակը, ինչպես նաև նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքները:

«Բնականաբար, ի վերջո, սա ձեր որոշումն է: Բայց եթե խորհրդարանում այդ հարցի շուրջ չկա փոխհամաձայնություն, ապա ես չեմ տեսնում Պետդումայի արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն»,- ասել է երկրի նախագահը: