«Վերելք»․ «Օլիգարխիկ ճահճից» ելել ենք՝ կհայտնվենք «տնտեսական կրակի» մեջ, հյուրը՝ Կարեն Ադոնց (տեսանյութ)

Տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը վերլուծում է երկրի տնտեսական վիճակը, իշխանությունների տնտեսական քայլերը և եզրակացնում, որ եթե առաջ ընթանում էինք դանդաղ քայքայման ուղով, ապա հիմա ընտրվել է արագ քայքայման ուղին։
Նա գտնում է, որ անթույլատրելի է մնալ նեղ, սահմանափակ ոլորտներով տնտեսության կառուցվածքի հույսին, որ տուրիզմն ու վերամշակող ոլորտը (այն էլ մեկ շուկայի վրա կողմնորոշված) խոցելի են։ Այն կարծիքին է, որ շտապ տնտեսության կառուցվածքը պետք է համալրել նոր ոլորտներով, նոր շուկաներով, մինչդեռ նոր արտադրող ոլորտների համար բացարձակ չկան բարենպաստ ներդրումային պայմաններ։
Նա ասում է, որ արդյունավետ տնտեսական աճ չունենք։ Ներքին վարկային բեռի կտրուկ ավելացմամբ ընդլայնում ենք տնտեսությունը, զուգահեռ ուռճացնելով դրամական բազան։ Ներքին վարկերը մեր վերջին ռեսուրսն են, դրանք էլ արտաքին վարկերի պես սահման ունեն՝ շուտով հավասարակշռվելու են եկամուտների հետ, դառնան ռիսկային ու վերջ։ Կմնա միակ փրկօղակը՝ պետական բյուջեն։ Ապշել կարելի է՝ այս աստիճան չհասկանալ սեփական վիճակն ու շարունակել աննպատակ մսխել վերջին ռեսուրսները։ Չստացվի, որ «օլիգարխիկ ճահճից» դուրս գալու ճանապարհին հայտնվենք «տնտեսական կրակի» մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում