«Ո՛Չ» քարոզչության կողմի պատասխանը Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը

Պաշտոնական

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը

Չենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային քննարկումը «Այո»-ի կողմից բովանդակային ասելիքի պակասի արդյունք է:

Հորդորում ենք «Այո»-ի քարոզչական առաջնորդներին թողնել մեզ հրապարակային բանավեճի տանելու անիմաստ ջանքերը և կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա:

Մենք քաղաքական հակառակորդ չենք։ Մենք մյուս բևեռ չենք։ Մենք քաղաքացիական նախաձեռնությամբ միավորված իրավաբաններ ենք, որոնք արձանագրում և արձանագրելու են քարոզարշավի բոլոր խախտումները և հրապարակելու են դրանք:

«Ո՛Չ» քարոզչության կողմ

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

ՊաշտոնականԻ պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցադրմանըՉենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային…

Опубликовано Arsen Babayan Вторник, 10 марта 2020 г.