Իր կենսագրութան մեջ Փաշինյանը գոնե մեկ անգամ պետք է հպարտորեն պարտությունն ընդունի (տեսանյութ)

Մոտ մեկ ամիս առաջ մեկնարկեց Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը, բայց հարցումները փաստում են, որ այսօրվա դրությամբ հանրության զգալի մասը տեղյակ չէ, թե ինչ բարեփոխումների մասին է խոսքը, և մարդիկ «Այո» կամ «Ոչ» ասելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են միայն վստահություն կամ անվստահություն հայտնելու։ Պատմաբան, հասարակագետ, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի տաղավարում անդրադառնալով այս խնդրին՝ ասաց, որ այսօրվա իշխանությունն էլ չունի հստակ քարոզչական հենարան, թե ինչու մարդիկ այս հանրաքվեին պետք է «Այո» ասեն։

«Ես ուշադիր հետևում եմ իշխանության բոլոր ներկայացուցիչների ելույթներին։ Ոչ մեկը Սահմանադրությունը չի վերլուծում, չի վերլուծում դրանում առկա հասարակական զարգացումներին խոչընդոտող թերությունները և չի ասում, թե ինչու այս Սահմանադրության այսինչ հոդվածը պետք է փոխվի, իսկ մնացած հոդվածները, որոնք նախկին իշխանությունների օրոք են ընդունվել, մնան։ Այսինքն՝ քարոզարշավը չունի գաղափարական հենարան։ Միակ հենարանը նախկիններին մերժելու տենդենցն է»,- ասաց հաղորդման հյուրը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե իրավապահ մարմիններում կան դավաճաններ, Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ վարչապետի նման վարքն իրեն չի զարմացնում, քանի որ նա պարբերաբար փորձում է դավադրությունների տեսությանը տուրք տալով իր շրջապատում փնտրել դավաճանների, դավադիրների, օտարերկրյա գործակալների, սատայի հետ գործարքի մեջ մտածների։

Մանրամասները՝ տեսանյութում