Վրացական իշխանություններն ինձ զրկել են Վրաստան մուտքի իրավունքից․ Արա Պապյան

Այսօր պարզվեց, որ մի տևական ժամանակ է, ինչ վրացական իշխանություններն ինձ զրկել են Վրաստան մուտքի իրավունքից:

Իհարկե, որևէ հոդաբաշխ բացատրություն չկա և չի կարող լինել: Եթե բացառենք թուրքական և թուրքական միջամտությունը, ապա այս հանգամանքը կարելի է կապել իմ գրած երեք տարբեր գիտական հոդվածների հետ, որոնք այս կամ այն չափով առնչվում են Վրաստանի հետ:

Ես երբեք որևէ վիրավորական կամ կեղծ խոսք չեմ ասել կամ գրել ոչ Վրաստանի և ոչ էլ վրաց ժողովրդի հասցեին: Այո, տպագրել եմ և տպագրելու եմ փաստաթղթեր և փաստեր, որոնք կարող են ոմանց, այդ թվում նաև վրաց որոշ իշխանավորների, դուրը չգալ: Բայց դա իմ խնդիրը չէ: Եթե իրենք համաձայն չեն այդ փաստերի կամ փաստաթղթերում առկա տեղեկատվության հետ՝ կարող են հակադարձել նույնքան գիտականորեն: Բայց XXI դարում փորձել սահմանափակել գիտական միտքը և ազատ խոսքը՝ բնավ վայել չէ իրեն ժողովրդավար համարող երկրին:

Ուզում եմ ընդգծել՝ ես շարունակելու եմ իմ գիտական, քաղաքագիտական և հասարակական գործունեությունը և ազատորեն արտահայտվելու եմ:

P.S. Ձեր բարեկամներից թշնամիներ մի սարքեք:

Բաթումն էլ կարող եք պահել ձեզ՝ ես նախընտրում եմ հանգստանալ Կարիբյան ծովում:

Արա Պապյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր պարզվեց, որ մի տևական ժամանակ է, ինչ վրացական իշխանություններն ինձ զրկել են Վրաստան մուտքի իրավունքից: Իհարկե,…

Опубликовано Արա Պապյան Понедельник, 9 марта 2020 г.