Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում անհապաղ ընդհատել ուղևորությունն ու վերադառնալ․ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի տարածմամբ։

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։