Կորոնավիրուսը, նավթի գների ռեկորդային անկումը, ադրբեջանական դիվերսիան սահմանին ու Փաշինյանի արձակուրդ գնալը

Հայաստանի իշխանությունը շարունակում է վարել ջայլամային քաղաքականություն: Աշխարհում և մասնավորապես` մեր հարևան երկրներում, կորոնավիրուսը տարածվում է, վերջին երկու օրերին նավթի գների անկումը ռեկորդային է՝ 91թ. սկսած, Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներ է նախաձեռնում, իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը:

Բոլոր գրված ու չգրված օրենքներով` գործադիրի ղեկավարը պետք է 24 ժամ աշխատի, քանի որ տնտեսական, առողջապահական և անվտանգային միջավայրը խիստ մտահոգիչ միտումներ ունի, բայց աշխատելու փոխարեն վարչապետը մեկնում է արձակուրդ ու գնում մեկ ամսով բուկլետ բաժանելու:

Հ.Գ. … խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,

հիմարն էլ իմաստուն է կարծում իրան, խելքի աշեցեք…

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Կորոնավիրուսը, նավթի գների ռեկորդային անկումը, ադրբեջանական դիվերսիան սահմանին ու Փաշինյանի արձակուրդ գնալըՀայաստանի…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Понедельник, 9 марта 2020 г.