Եթե միջազգային ճգնաժամ պայթեց, մենք անխուսափելի ընկնելու ենք ընդհանուր «կատոկի» տակ, որից կլինի ահռելի դժվար դուրս գալ

Միջազգային բորսաներում նավթի գինը այսօր կտրուկ իջավ

Վերադառնա՛նք մեր դարդերին։

Ժողովո՛ւրդ ջան, հիշո՞ւմ եք, որ մեր վերջին ԱԺ նիստերի ժամանակ ես հարց բարձրաձայնեցի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ կորոնավիրուսի համաճարակը համաշխարհային տնտեսական կայունության վրա, և արդյո՞ք պատրաստ ենք մենք (Հայաստանի տնտեսությունը) դիմակայել բացասական տնտեսական զարգացումներին։

Իմ այս հարցին կառավարությունը, կարծես թե, լուրջ չվերաբերվեց և պատասխանեց, որ «ամեն ինչ լավ է, ոչ մի բան մեզ չի սպառնում և ընդհանրապես եկեք լինենք լավատես»։

Լավատեսությունը լավ բան է, իհարկե, բայց միայն այն դեպքում, երբ գոյություն ունեն ռեզերվներ և հստակ տեսլական՝ ինչ ենք անելու, եթե հանկարծ միջազգային տնտեսական կայունությունը հանկարծակի պայթի։

Հիմա տեսե՛ք, թե ինչ է կատարվում։ Կորոնավիրուսի պատճառով նվազել է նաֆթի պահանջարկը միջազգային շուկայում (սկսեց ամեն ինչ Չինաստանի տնտեսական աճի դանդաղելու պատճառով): Սաուդյան Արաբիան որոշել է կտրուկ ավելացնել նաֆթի արտահանումը միջազգային շուկա, ռուսները նույնպես չեն պատրաստվում կրճատել նաֆթի արտահանումը, ամերիկացիները նունիսկ ստիպված են իջեցնել ֆինանսական տոկոսային դրույքները, եվրոպացիները շատ ակտիվ պատրաստվում են ֆինանսական փոթորկին։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում միջազգային տնտեսությունը կորցրել է 6 տրիլիոն դոլար, ամբողջ աշխարհով նկատվում է հնարավոր տնտեսական ճգնաժամի բացահայտ ազդակներ։

Թարգմանելով հասկանալի լեզվով՝ պետությունները շատ ակտիվ պատրաստվում են լրջագույն տնտեսական ճգնաժամի՝ կոնսոլիդացնելով ռեզերվները և, փաստացի, հավաքելով մի բռունքի մեջ իրենց տնտեսական ներուժը։ Իսկ մենք այս ամենի մեջ, կարծես թե, ապրում ենք աշխարհից լրիվ կտրված իրավիճակում, վատնելով թե՛ ռեսուրսները, թե՛ ժամանակը ինչ-որ ներքին արիշ-վերիշներով։

Ա՛յ ձեր ցավը տանեմ, հարգելի՛ իշխանավորներ, ախր մենք հո մենա՞կ չենք աշխարհում։ Պետք չէ լինել հանճար, որ հասկանալ, եթե միջազգային ճգնաժամ պայթեց, իսկ այդ վատագույն սցենարը օրեցօր ավելի իրատեսական է դառնում, մենք անխուսափելի ընկնելու ենք ընդհանուր «կատոկի» տակ և այդ պարագայում կարող ենք հայտնվել ծանրագույն տնտեսական իրավիճակում, որից դուրս գալ կլինի ահռելի դժվար։

Մի խոսքով, կարծում եմ՝ պետք է անհապաղ վերջ տալ անլուրջ ջայլամական ներքին տնտեսական քաղաքականությանը և լրջագույնս պատրաստվել հնարավոր համաշխարհային տնտեսական ճգնաժամին։ Այլևս ուշ կլինի։

ՀԳ Միջազգային բորսաներում նավթի գինը այսօր կտրուկ իջավ։

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Վերադառնա՛նք մեր դարդերին։Ժողովո՛ւրդ ջան, հիշո՞ւմ եք, որ մեր վերջին ԱԺ նիստերի ժամանակ ես հարց բարձրաձայնեցի, թե ինչ…

Опубликовано Arman Abovyan Понедельник, 9 марта 2020 г.