Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի» ԲԿ-ում մի քանի օր բուժում կստանա․ փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի» ԲԿ-ում «մի քանի օր առնվազն կմնա»:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 8-ի ուշ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, ապա բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն. նշանակվել էր ստացիոնար բուժում։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ Քոչարյանը հիվանդանոց է տեղափոխվել արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման հետևանքով։