Իմ երկրի և ժողովրդի դեմ որևէ ոտնձգություն թույլ չեմ տալու․Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական հանդիպումները շարունակվում են։

«Քաղաքական խարդախություններ են սկսվել Արցախում։ Տեսնում եք՝ ինչ է կատարվում։ Երեկ հանդիպել եմ նախագահին։ Խնդրել՝ նորից կանչել մարդկանց, ասել, որ այդ փող բաժանելը, վարչական լծակները բանեցնելն անթույլատրելի են։ Պարբերաբար իմ շտաբում հանդիպում եմ նաև մյուս թեկնածուների հետ։ Ասում եմ՝ նրանք, ովքեր երկիրը տանում և հասցնում են նման վիճակի, պատասխան են տալու։ Իմ երկրի և ժողովրդի դեմ որևէ ոտնձգություն թույլ չեմ տալու»,- ընդգծել է Վիտալի Բալասանյանը Ներքին և Վերին Սզնեք կատարած այցի ժամանակ։

Իմ երկրի եւ ժողովրդի դեմ որեւէ ոտնձգություն թույլ չեմ տալու

«Քաղաքական խարդախություններ են սկսվել Արցախում։ Տեսնում եք՝ ինչ է կատարվում։ Երեկ հանդիպել եմ նախագահին։ Խնդրել՝ նորից կանչել մարդկանց, ասել, որ այդ փող բաժանելը, վարչական լծակները բանեցնելն անթույլատերլի են։ Պարբերաբար իմ շտաբում հանդիպում եմ նաեւ մյուս թեկնածուների հետ։ Ասում եմ՝ նրանք, ովքեր երկիրը տանում եւ հասցնում են նման վիճակի, պատասխան են տալու։ Իմ երկրի եւ ժողովրդի դեմ որեւէ ոտնձգություն թույլ չեմ տալու»,- ընդգծեց Վ. Բալասանյանը։

Опубликовано Վիտալի Բալասանյան / Vitali Balasanyan Понедельник, 9 марта 2020 г.