Ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում (տեսանյութ)

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին՝ նշեց, որ օրենքը տարածվում է ՀՀ բոլոր քաղաքացիների վրա, բայց կան հարցեր և՛ շեմի հետ կապված, և՛ մեխանիզմների հետ կապված։ Արման Աբովյանը հավելեց, որ օրենքը պետք է ծառայի իր բուն նպատակին և հետագայում չդառնա խնդրահարույց ՀՀ բոլոր քաղաքացիների համար, քանի որ այն ունի խնդիր հստակության առումով։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադառնալով Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին՝ նշեց․ «Առանձին դեպքերում բոլորս էլ տեսնում ենք, որ այստեղ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում և բովանդակային մասով այդքան էլ լուրջ շեշտադրումներ արված չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում