«Լրագրության խայտառակություն»․Թրամփը The New York Times-ի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times օրաթերթն անվանել է «լրագրության խայտառակություն» կեղծ տեղեկությունների տարածման համար:

«The New York Times-ը լրագրության խայտառակությունն է: Այն մեռած թերթ էր մինչև իմ քաղաքականություն մտնելը և մեռած կլինի, երբ ես հեռանամ, ինչը տեղի կունենա 5 տարի հետո: Կեղծ լուրերը ժողովրդի թշնամին են»,- գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դիմել է Նյու Յորքի գերագույն դատարան՝ զրպարտության մեղադրանք ներկայացնելով New York Times թերթի դեմ: Մեղադրանքի առիթ է դարձել անցած տարի պարբերականի հրապարակած հոդվածը 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին: