Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա գտնվող լեռնագնացներին․ ԱԻՆ

Մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:

Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք գտնվում են Արագած լեռան հյուսիսային գագաթների միջնամասում:

Փրկարարներն օդերևութաբանական 2-րդ կայանի մոտակայքում հայտնաբերել են լեռնագնացներին՝ Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ Ուրբան Կոնրադին (ծնված 1991 թ.) և Օրեսթ Տառասիուկին (ծնված 1991 թ.):

Լեռնագնացներից մեկին, ով ստացել էր ոտքի վնասվածք, փրկարարները մոտեցրել են «Ամբերդ» հիդրոօդերևութաբանական կայանի մոտ գտնվող շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: