Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է․ 15 վարակված, կարանտինի ռեժիմում՝ 141 մարդ

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի, կարանտինի ռեժիմում է 141 մարդ, ստացիոնար հսկողության ներքո՝ 51-ը: ՌԻԱ Նովոստիի տեղեկացմամբ, այս մասին հաղորդվում է հիվանդության դիտարկման հատուկ կայքում, որն ստեղծվել է երկրի կառավարության կողմից։

Ավելի վաղ հաղորդվել էր 13 վարակվածի մասին, նրանց մեծամասնությունն այցելել էր Իտալիա կամ շփումներ էր ունեցել Իտալիայից ժամանածներիի հետ, մյուս մասն Իրանից էին «բերել»: Վարակվածների թվում է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավարի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն: