Միհրան Հակոբյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ ստացել է ծանուցագիր Քննչական կոմիտե հարցաքննության ներկայանալու համար:

«Ծանուցագիրն ուշ եմ ստացել, ուստի հիմա եմ ներկայանում հարցաքննության: Գործի մասին դեռևս ոչինչ չգիտեմ»,- գրել է Հակոբյանը և հավելել, որ ավելի ուշ կտեղեկացնի, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ կապ ունի նա այդ գործի հետ: