Ֆրանսիացի 6 քաղաքական գործիչ վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիայում չորս պատգամավոր և Ազգային ժողովի երկու աշխատակից վարակվել են կորոնավիրուսով։ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնում է Իլ-դե-Ֆրանս տարածաշրջանի առողջապահական մարմինը։

Խորհրդարանում իրականացվում են միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Այժմ ստուգումներ են իրականացվում նրանց հետ շփված անձանց շրջանում։

Մարտի 9-ի դրությամբ՝ Ֆրանսիայում նոր կորոնավիրուսով վարակվել է 1126 մարդ, որից 19-ը մահացել է։