Էրդողանը կրկին «Եվրոպայի դռները» փակեց փախստականների առջև

Թուրքիայի նախագահը հրահանգ է արձակել, որով Սիրիայից և այլ երկրներից Թուրքիա հասած փախստականներին արգելվում է ծովային ճանապարհով՝ Էգեյան ծովով անցնել դեպի Հունաստան։ Երկրի ՆԳ նախարարությունը անմիջապես միջոցառումներ է ձեռնարկել այդպիսի անցումները կանխելու համար։

Մինչ այդ հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր հրահանգել «Եվրոպայի դռները»  բացել փախստականների առջև։ Այսպիսով նա շանտաժի միջոցով փորձում էր ԵՄ աջակցությունն ստանալ Սիրիայում իր գործողությունները շարունակելու համար։

Եվ փախստականներին թույլատրվեց, որ հատեն թուրք-հունական և թուրք բուլղարական սահմանը։ Ավելին, հունական սահմանին հատուկջոկատայինները հերթապահություն էին սահմանել, որպեսզի փախստականները հետդարձի հնարավորություն չունենան։ Եվ ԵՄ երկրները ստիպված էին լինել հարյուրհազարավոր փախստականների ապահովել ապաստանով և սննդով։

Հիմա արդեն թուրքական կողմը Սիրիայի Իդլիբի հարցում համաձայնության է եկել Ռուսաստանի հետ․ ռազմական գործողությունները դադարեցվել են, և թուրքական կողմն արդեն անիմաստ է համարում շանտաժը ԵՄ նկատմամբ։