«Վարչապետն ու նախարարն են ստիպված տեղեկություն տալ» (տեսանյութ)
«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հրանտ Ղարաբեկյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվել է Առողջապահության նախարարության կողմից ներկայացված փաստաթուղթը, որը վերնագրվել է «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ», սակայն այն ընդհանուր առմամբ ներկայացնում է տարբեր բարեփոխումներ, որոնց գերակշիռ մասը կապված չէ ապահովագրական համակարգի հետ։
Հրանտ Ղարաբեկյանը նշեց․«Հաշվի առնելով այն, որ նշված չէ ֆինանսավորման համամասնությունը՝ դա բերելու է նրան, որ շատ մոտ ապագայում առաջանալու է շիլաշփոթ այն հարցում, թե ծրագրերի որ մասը պետք է իրականացնի հիմնադրամը ապահովագրական վճարներով, և որը՝ Առողջապահության նախարարությունը։ Իսկ եթե այդ բարեփոխումներն այլ միջոցներով են իրականացվելու, ապա հայեցակարգի մեծ մասը դրանցով ծանրաբեռնելն առնվազն անհասկանալի է»։
Մանրամասները՝ տեսանյութում