Մինչ հասարակությունը զբաղված է պատռած բուկլետի թեման ծամելով, իրավիճակը մեր սահմանների երկայնքով կամաց-կամաց լարվում է

Մինչ հասարակությունը զբաղված է պատռած բուկլետի և «աշխատանքով տուն կառուցելու» թեմաները ծամելով, իրավիճակը մեր սահմանների երկայնքով կամաց-կամաց լարվում է։

Այսօր գիշերն ադրբեջանցիները կրկին փորձել են սադրանքի միջոցով հրահրել բախում, արդյունքում մերոնք հերթական ազերիի լեշը փռեցին։ Իմիջիայլոց, տարվա սկզբից սրանք արդեն տասը ասքերից ավելի մատաղ են արել մեր դիրքերը ներխուժելու փորձերի ընթացքում։

Ես հասկանում եմ, որ Ադրբեջանի ղեկավարության համար իրենց զինվորների կյանքը կես կոպեկի գին էլ չունի, բայց դա չի իրենց կողմից հրահրվող լարվածության պատճառը։

Ըստ երևույթին, մեր ենթադրությունները հաստատվում են, առ այն, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կա հստակ պայմանավորվածություն`հրահրել ռազմական լարվածություն մեր ուղղությամբ, որպես լրացուցիչ խաղաքարտ ռուսների հետ անվերջ մրցակցության մեջ։ Ուրիշ բան, որ դրանց մոտ ոչ մի բան չի ստացվում, քանի որ և՛ մենք ենք պատրաստ, և՛ սրանք են ապուշ։

Ասածս ի՞նչ է. ժողովո՛ւրդ ջան, թարգեք էլի անիմաստ, դատարկ և արհեստական թեմաները ծամել, մի քիչ լրջանալու պահն է եկել արդեն, քանի որ ադրբեջանցիք հաստատ չեն դադարելու բզբզալ մեր ուղղությամբ և ոչ մի դեպքում չի կարելի դրանց թերագնահատել։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Մինչև հասարակությունը զբաղված է պատռած բուկլետի և «աշխատանքով տուն կառուցելու» թեմաները ծամելով, իրավիճակը մեր…

Опубликовано Arman Abovyan Суббота, 7 марта 2020 г.